Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.04.2014 | 00:02

Ինչ օգուտ ունի քանդակված արձանը, երբ քանդակեցին, ձուլեցին այն. սուտ երևույթ, իսկ ստեղծողը հույսը դրեց իր ստեղծածի վրա՝ իր համար անօգուտ կուռքեր շինելով։ Վա՜յ նրան, ով փայտին ասում է՝ սթափվի՛ր ու զարթնի՛ր, իսկ քարին` բարձրացի՛ր, մինչ դրանք աչքի առաջ գտնվող երևույթ են՝ արծաթից ու ոսկուց կռած, և բոլորովին շունչ չկա դրանց մեջ։ Սակայն Տերն իր սուրբ տաճարի մեջ է, և ամբողջ երկիրը թող վախենա նրանից։


Ամբակում 2. 18-20

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ